Իտալական «Ինտերի» ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինը համեմատել է Անտոնիո Կոնտեին և Դիեգո Սիմեոնեին, հաղորդում է Sky Italia-n:
«Ես աշխատել եմ Սիմեոնեի հետ «Աթլետիկոյում» և կարող եմ ասել, որ նա շատ նման Կոնտեին: Նրանք երկուսն էլ իրական հաղթողներ են:
Չես կարող կես ուժով մարզվել կամ խաղալ: Այսպիսի մարդիկ են կերտում ֆուտբոլը: Նրանք իրենց տեսակով մարմնավորում են այս խաղը»,-ասել է Գոդինը:
Հիշեցնենք, որ Գոդինը անցած ամռանն էր «Աթլետիկոյից» տեղափոխվել միլանյան ակումբ: