Սերբ թենիսիստ և աշխարհի 1-ին ռակետ Նովակ Ջոկովիչը Դուբայում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչում պարտվել է չեխ Իրժի Վեսելիին (123-րդը ATP վարկանիշում):
Հանդիպումը տևեց 1 ժամ 58 րոպե և ավարտվեց չեխ թենիսիստի հաղթանակով երկու սեթում՝ 4:6, 6:7 (4:7) հաշվով։
Հաջորդ տուրում Վեսելին կխաղա Ռիչարդոս Բերանկիսի (Լատվիա) — Դենիս Շապովալովի (Կանադա) դիմակայության հաղթողի հետ։