«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ֆլորան Մալուդան խոսել է Ռոմելու Լուկակուի մասին։
«Լուկակուն կարող է դառնալ Դրոգբայի հիանալի ժառանգորդը։ Ընդհանրապես, կարծում եմ, որ Ռոմելուն ավելի տաղանդավոր է, քան Դիդյեն։
Ահա այսպիսի խաղացողի էր երազում ձեռք բերել «Չելսին» Դրոգբայի հեռանալուց հետո: Դրոգբան նույնպես դժվար ժամանակներ է ունեցել։
Երբ մենք հաղթեցինք Չեմպիոնների լիգան, Դիդյեն այնքան էլ շատ հանդիպումներ չէր անցկացրել։ Նրա համար դժվար մրցաշրջան էր, բայց հենց Դրոգբան փրկեց մեզ եզրափակչում, իսկ հետո իրացրեց վճռորոշ 11 մետրանոցը։ Մարդիկ միշտ հաշվելու են միայն գոլերը»,- մեջբերում է Մալուդային BBC-ն:
























































