«Խիմկին» հաստատել է Սերգեյ Յուրանի նշանակումը գլխավոր մարզչի պաշտոնում։
Մասնագետը փոխարինեց Իգոր Չերևչենկոյին, որին մերձմոսկովյան ակումբը երեկ հրաժեշտ տվեց։
Մարզիչը երեք օր ունի թիմին՝ «Դինամոյի» դեմ խաղին նախապատրաստելու համար։ Մոսկվայի շրջանի թիմը ՌՊԼ-ում զբաղեցնում է վերջին տեղը։
Նշենք, որ Յուրանը 2016 թվականին մարզել է Երևանի «Միկան»։