ԱՄՆ-ի կանանց հավաքականի խաղացողները կստանան 24 միլիոն դոլար՝ հավասար վարձատրության համար, հայտնում է AP-ն։
Կանանց հավաքականը վեց տարի առաջ դատի էր տվել ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիային (USSF)՝ տղամարդկանց հավաքականի հետ հավասար վարձատրություն պահանջելով։ Կողմերը համաձայնության են եկել. Ֆուտբոլիստների միջև կկիսվի 22 միլիոն դոլար՝ այն գումարի մոտ մեկ երրորդը, որը նրանք պահանջում էին որպես կորուստների փոխհատուցում:
Ֆեդերացիան կստեղծի նաև 2 մլն դոլարի հիմնադրամ։ Այն կօգնի կին խաղացողներին իրենց հետագա կարիերայում, երբ նրանք դադարեն խաղալ: Խոսքը նաև կանանց սպորտի զարգացմանն ուղղված բարեգործական գործունեության մասին է։
Ի լրումն, USSF-ը պարտավորվում է հավասար վարձատրել ԱՄՆ-ի կանանց և տղամարդկանց ազգային թիմերին, ներառյալ բոնուսները աշխարհի առաջնությունում ելույթ ունենալու համար։