«Տորինոյի» կենտրոնական պաշտպան Գլեյսոն Բրեմերը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում»: Այս մասին հաղորդում է «Bayern & Germany»-ն։
Նշվում է, որ կողմերն արդեն բանակցություններ են վարում։ Բրեմերը դեմ չէ տեղափոխվել գերմանական Բունդեսլիգա և պայմանագիր ստորագրել «Բավարիայի» հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Բրեմերը Սերիա Ա-ում անցկացրել է 23 հանդիպում։ Նա իր անձնական հաշվին գրանցել է երկու գոլ և մեկ գոլային փոխանցում։