Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ չի կարողանա մուտք գործել ԱՄՆ և մասնակցել Masters մրցաշարերին:
Մարտին մրցաշարեր են նախատեսված Ինդիան Ուելսում և Մայամիում, և երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ է կորոնավիրուսի դեմ պատվաստում։
«Այս պահին ես չեմ կարող մուտք գործել ԱՄՆ։ Այսպիսով, ես չեմ կարող խաղալ:
Բայց տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Միգուցե առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ամեն ինչ փոխվի», Ջոկովիչի խոսքերն է փոխանցում Tennis.com-ը:
Հիշեցնենք, որ Ջոկովիչը չպատվաստվելու պատճառով բաց թողեց Ավստրալիայի բաց առաջնությունը: