Լա Լիգայի 25-րդ տուրում «Կադիսը» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Խետաֆեի» հետ։
6-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Բորխա Մայորալը։ Առաջին կեսի ավելացված ժամանակում Ալվարո Նեգրեդոն խփեց պատասխան գոլը։ Հայաստանի հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը մնաց պահեստայինների նստարանին։
«Կադիսը» 20 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը։ «Խետաֆեն» 26 միավորով 15-րդ տեղում է։
























































