Ա Սերիայի 26-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Վերոնայի» հետ։
Առաջին կեսում հյուրերը կարողացան երկու գոլ խփել։ Աչքի ընկան Անտոնին Բարակը և Ադրիեն Տամեզեն։
65-րդ րոպեին 18-ամյա Քրիստիան Վոլպատոն կրճատեց հաշվի տարբերությունը։ 84-րդ րոպեին Էդուարդո Բովեն խփեց «գայլերի» երկրորդ գոլը՝ դնելով հանդիպման «վերջակետը»։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր տանտերերի հայտացուցակից։ «Ռոման» վաստակեց 41 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ «Վերոնան» 37 միավորով 9-րդ տեղում է։
























































