Լա Լիգայի 25-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց «Օսասունային»։
Մայրաքաղաքայինների կազմում գոլի հեղինակ դարձան Ժոաո Ֆելիշը, Լուիս Սուարեսը և Անխել Կորեան։
Դիեգո Սիմեոնեի սաները վաստակեցին 42 միավոր և զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը։ «Օսասունան» 32 միավորով 9-րդ տեղում է։























































