Կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը պատմել է այն մասին, թե ինչպես է իմացել Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին։
«Նախևառաջ, մտածեցի, որ ճիշտ չէ։ Օդանավակայանից վերցրեցի հորս ու եղբորդ ու հաղորդագրություն ստացա․ «Մեսսին հեռանում է «Բարսելոնայից»»։ Ավելի ուշ ազդանշաններ ստացանք, որ դա իսկապես այդպես է։
Սկզբում ուղղակի չես հավատում, թեկուզ ամառվանից շշուկներ էին պտտվում։ Ես դրանք երբեք լուրջ չեմ ընդունել, դրա համար էլ տեղի ունեցածն ինձ ցնցեց։
Նա ակումբի դեմքն էր, այնպես որ նրա հեռանալը ծանր հարված էր բոլորի համար՝ հաշվի առնելով այն, թե նա ինչ է արել «Բարսելոնայի» համար։
Մենք առաջվա պես նրա կարիքն ունենք։ Երբ նրա նման մեկը հեռանում է, ամեն ինչ կտրուկ դժվարանում է»,- ասել է կատալոնացիների ֆուտբոլիստը։
























































