Թուրքիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի ընթացքում Կարագանդայի «Շախտյորը» ստուգողական խաղում 1-3 հաշվով զիջել է Մոսկվայի «Սպարտակին»։
Ղազախական թիմի միակ գոլը խփել է վերջերս ակումբի շարքերը համալրած Պետրոս Ավետիսյանը։ Այս գոլը հայ կիսապաշտպանի համար առաջինն էր Կարագանդան ներկայացնող ակումբում։