«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կարող է գլխավորել «Ատլետիկոն»:
Չնայած այն հանգամանքին, որ «Ատեկտիկոյի» ներկայիս մարզիչ Դիեգո Սիմեոնեն ունի ղեկավարության լիակատար աջակցությունը, ակումբը տարբերակներ է դիտարկում այն դեպքում, եթե մասնագետը ցանկանա հեռանալ թիմից։
Մադրիդյան ակումբի ղեկավարների ֆավորիտը Վալվերդեն է, հայտնում է Mundo Deportivo-ն։
Միաժամանակ, այս պահին «Ատլետիկոյի» գլխավոր նպատակը Սիմեոնեի հետ համագործակցությունը շարունակելն է։
























































