Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չի շտապում հեռացնել թիմի մարզիչ Կարլո Անչելոտիին։
Սակայն «սերուցքայինների» ղեկավարները մի շարք պահանջներ են առաջ քաշել իտալացի մասնագետին։ Այս մասին հայտնում է ABC իսպանական հրատարակությունը։
Մասնավորապես, Անչելոտին պարտավոր է բարելավել մադրիդյան ակումբի ֆուտբոլիստների ֆիզիկական մարզավիճակը։ ՊՍԺ-ի դեմ խաղում թիմը անպատրաստ տեսք ուներ:
Նաև Մադրիդի «Ռեալի» ղեկավարները չեն հասկանում, թե ինչու են Ֆեդերիկո Վալվերդեն և Էդուարդո Կամավինգան քիչ խաղաժամանակ ստանում:
























































