Մադրիդի դատարանը կամերունցի նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օ-ին ճանաչել է 22-ամյա աղջկա հայրն ու նրան պարտավորեցրել վճարել ալիմենտները, գրում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, 1997 թվականին, լինելով «Լեգանեսի» ֆուտբոլիստ, Սամուելը Մադրիդի գիշերային ակումբներից մեկում ծանոթացել է մի աղջկա հետ։ Նրանք սկսել են հանդիպել, իսկ մեկ տարի անց աղջիկն իմացել է, որ հղի է, ինչի մասին տեղյակ է պահել ֆուտբոլիստին;
Էտո՛Օ-ի աղջիկը լույս աշխարհ է եկել 1999 թվականին, երբ ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Էսպանյոլում»։ Հարձակվողը հրաժարվել է ընդունել երեխային և դադարել է պատասխանել իր նախկին սիրելիի զանգերին և նամակներին։ Այդուհանդերձ, աղջիկը կարողացել է ապացույցներ հավաքել առ այն, որ էտո՛Օ-ն իր հայրն է;
Դատարանը կամերունցի ֆուտբոլիստին պարտավորեցրել է աղջկան 1,4 հազար եվրո ալիմենտ վճարել՝ դատական հայցը տալուց ի վեր,այսինքն 2018 թ․, ամեն ամսվա համար։























































