«Բարսելոնան» բանակցություններ է վարում երեք խաղացողների հետ պայմանագրերը երկարաձգելու շուրջ։
Կատալոնացիները ցանկանում են դա անել ամառային տրանսֆերային պատուհանի մեկնարկից առաջ։ Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։
Ցուցակում առաջինը կիսապաշտպան Գավին է, որին հավակնում են մի շարք թոփ-ակումբներ: Ֆուտբոլիստի հետ պայմանագրով «Բարսան» կնշի մեկ միլիարդ եվրոյի չափով փոխհատուցման գումար։
Բացի այդ, «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագրերը Ռոնալդ Արաուխոյի և Նիկո Գոնսալեսի հետ մինչև 2026 թվականը։
























































