«Ատալանտան» մոտ ապագայում նոր սեփականատեր կունենա:
Ամերիկյան Kohlberg Kravis Roberts & Co (KKR) մասնավոր ներդրումային հիմնադրամը 350 մլն եվրոյով կգնի ակումբի բաժնետոմսերի ավելի քան 80%-ը, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Պերկասի ընտանիքը կպահպանի բաժնետոմսերի փոքրամասնությունը և կղեկավարի ակումբը անցումային շրջանում:
«Ատալանտան» կդառնա Ա Սերիայի յոթերորդ ակումբը, որի սեփականատերերը կլինեն ԱՄՆ-ից՝ «Միլանից», «Ռոմայից», «Ֆիորենտինայից», «Ջենոայից», «Սպեցիայից» և «Վենեցիայից» հետո:
























































