«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում իր թիմի՝ 2021/2022 մրցաշրջանի ավարտին Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելուն։
«Ես չեմ կարոտում Չեմպիոնների լիգան. հիմա մենք խաղում ենք Կոնֆերենցիաների լիգայում և կենտրոնացած ենք դրա վրա։
Չեմպիոնների լիգայում 150-ից ավելի հանդիպում եմ անցկացրել, բայց ոչնչից չեմ դժգոհում։ Բացի այդ, այս շաբաթ ոչ մի լավ հանդիպում չեմ տեսել։ ՊՍԺ-«Ռեալ Մադրիդ». ո՛չ, ինձ դուր չեկավ այս հանդիպումը:
Սպասում ենք Իտալիայի առաջնության «Վերոնայի» հետ խաղին։ Կադրային շատ կորուստներ ունենք, բայց ամեն դեպքում՝ փոխարինողներ ունենք»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
























































