Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Դոհայի (Քաթար) ATP-250 մրցաշարի եզրափակիչ։
Աշխարհի 27-րդ ռակետը կիսաեզրափակչում երեք սեթում պարտվել է իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին, ով ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 16-րդ տեղը։
2 ժամից ավել տևած հանդիպումն ավարտվել է 2:6, 6:3, 7:5 հաշվով՝ հօգուտ իսպանացու։
Դոհայում ընթացող մրցաշարի եզրափակչում Բաուտիստա-Ագուտը կհանդիպի վրացի թենիսիստ Նիկոլոս Բասիլաշվիլիի հետ, ով հաղթել է ֆրանսիացի Արթուր Ռինդերկնեշին։