Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Նուսաիր Մազրաուին կարող է տեղափոխվել Ա Սերիա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։
Ըստ աղբյուրի՝ իտալական գրանդն արդեն իսկ սկսել է բանակցությունները մարոկկացու ներկայացուցիչների հետ։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































