«Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան»։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը դեմ չէ իրադարձությունների նման զարգացմանը։ Ընթացիկ մրցաշրջանում Ռուիսը մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































