Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարները դիտարկում են գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին պաշտոնանկ անելու տարբերակը։
Ինչպես տեղեկացնում է Cadena Ser-ը, արդեն մի քանի մասնագետներ իրենց ծառայություններն են առաջարկել իսպանական գրանդին։
Ըստ աղբյուրի՝ արգենտինացի մասնագետը ևս հարմարավետ չի զգում ստեղծված իրավիճակում։ Հիշեցնենք, որ Սիմեոնեն «Ատլետիկոյի» ղեկը ստանձնել է 2011 թվականին։
























































