Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկին կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել է միլանյան երկու գրանդներին՝ «Միլանին» և «Ինտերին»։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «ծեր սինյորայի» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Ըստ աղբյուրի՝ Բերնարդեսկիի գործակալները միլանյան գրանդներից ֆուտբոլիստի համար պահանջում են տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձ։
























































