ՈՒԵՖԱ-ն քվեարկություն է սկսել որոշելու համար Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ այս շաբաթ կայացած առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստին:
Ցանկում 4 ֆուտբոլիստ է ընդգրկվել՝
«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը «Ինտերի» դեմ խաղի համար (2-0), ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որը «Ռեալի» դեմ տնային խաղում դարձել է միակ ու հաղթական գոլի հեղինակը, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան, որը դուբլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Սպորտինգի» դեմ խաղում և «Զալսբուրգի» կիսապաշտպան Մոհամեդ Կամարան՝ «Բավարիայի» դեմ խաղի համար (1-1);
























































