Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը պատմել է, թե ինչպես է դիտել Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչը՝ Ռաֆայել Նադալի և Դանիիլ Մեդվեդևի միջև, հայտնում է BBC-ին:
«Ես ժպտում եմ, որովհետև կինս և տղաս տարբեր խաղացողների էին երկրպագում:
Իմ որդին Ռաֆա Նադալի մեծ երկրպագու է, իսկ կինս ցանկանում էր, որպեսզի հաղթի Մադվեդևը։ Ռաֆայի շահած յուրաքանչյուր միավորից հետո Ստեֆանը վեր էր թռչում ու Ռաֆայի պես թափահարում բռունցքը։
Եթե ես խաղամ Ռաֆայի դեմ, նա ինձ կերկրպագի։ Հուսով եմ (ծիծաղում է): Իսկ մի քանի օր առաջ նա ինձ հարցրեց, թե երբ է լինելու հաջորդ մրցաշարը, որտեղ խաղալու ենք և՛ ես, և՛ Ռաֆան։ Ես ասացի, որ չգիտեմ, բայց հուսով եմ՝ շուտով։ Եվ հարցրեց, թե ինչու է իրեն դա հետաքրքրում։ Նա ասաց, որ շատ եմ ուզում Ռաֆայի հետ նկարվել։
Մենք դա կկազմակերպենք»,- ասացի տղայիս։