ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։
Ֆուտբոլիստի և մադրիդյան ակումբի միջև բանակցություններն ավարտական փուլում են, հայտնում է լրագրող Ռուդի Գալետին։
«Սերուցքայինները» մտադիր են Մբապեի տրանսֆերի մասին հայտարարել ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումներից հետո։
Բացի այդ, Մադրիդի «Ռեալը» կրկին հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդով, սակայն գործարքը դեռ հեռու է ավարտից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նորվեգացի ֆուտբոլիստի հայրը որոշել է, թե որտեղ կշարունակի կարիերան իր որդին։ Մանրամասներն՝ այստեղ։