ՉԼ 1/8 եզրափակիչ խաղից առաջ ՊՍԺ-ի գլխավոր Մաուրիսիո Պոչետինոն ասել է, որ «Ռեալի» հետ դիմակայությունում ֆավորիտ չկա.
«Մենք կձգտենք հաղթել. անհավանական կլինի հաղթել նման խաղում։ ՊՍԺ-ն ոչ «Ռեալի» պատմությունն ունի, ոչ էլ փորձը, բայց այս խաղում զոհի կարգավիճակում չենք լինի։
Իմ «Տոտենհեմի» հաղթանա՞կը «Ռեալի» նկատմամբ։ Այդ «Տոտենհեմը» շատ էր տարբերվում ներկայիս ՊՍԺ-ից։ Հիմա մեր դեմ խաղում է մի թիմ, որի կիսապաշտպանությունը հինգ տարի միասին է խաղում։
Այն ժամանակ Մադրիդի «Ռեալը» այդքան էլ լավը չէր ներքին մրցաշարերում, բայց հաղթեց Չեմպիոնների լիգան: Բանալին՝ նրանց մտքի ուժն է: Միշտ պետք է հարգել «Ռեալին», — մեջբերում է մասնագետին Lequipe-ը։
Հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ փետրվարի 15-ին, Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը ՊՍԺ-ի հաղթանակը գնահատում է 2,05 գործակցով, ոչ-ոքին՝ 3,80, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 3,70։