Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Լա լիգայի «Վիլյառեալի» դեմ խաղում գրանցված գոլազուրկ ոչ-ոքին։
«Ի տարբերություն առաջին խաղակեսի, մենք հիանալի անցկացրինք երկրորդ խաղակեսը: Ես ավելի շատ գոհ եմ զրոներից, քան տխուր:
Առաջին խաղակեսում մենք այնքան էլ ագրեսիվ չէինք, կարելի է նահանջել, բայց պետք է ագրեսիվ խաղալ… Երկրորդ խաղակեսում մենք բարելավեցինք իրավիճակը և ավելի հաճախ էինք խլում գնդակը:
Մեր բախտը մի փոքր չբերեց՝ երկու անգամ հարվածեցինք դարպասաձողին: «Վիլյառեալը» նույնպես հետաքրքիր էր խաղում, բայց մենք պետք է հաղթեինք: Լա Լիգան շատ բարդ մրցաշար է բոլոր ակումբների համար»,- մեջբերում է Անչելոտիին Marca-ն։
Լա Լիգայի հաջորդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Ալավեսին»․ հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 1,19 գործակցով, ոչ-ոքին՝ 6,80, իսկ «Ալավեսի» հաղթանակը՝ 15,50։
























































