«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Սասուոլոյի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի ֆուտբոլիստների հետ հարաբերությունների մասին.
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոմայի» խաղացողներին դուր չի եկել այն, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքերը հայտնվել են մամուլում: Corriere dello Sport-ը հրապարակել էր պորտուգալացու խոսքերը Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչում «Ինտերից» կրած պարտությունից հետո. պորտուգալացին ֆուտբոլիստներին անվանել էր վախկոտներ:
«Ֆուտբոլիստներն ինձ ասացին, որ գոհ են իմ աշխատանքային մեթոդներից: Մեր միջև գաղտնիքներ չկան, ես ամեն ինչ նրանց երեսին եմ ասում և խաղացողներին հրավիրում եմ երկխոսության: Բոլորն ինձ ասում էին, որ չեն ցանկանում, որ ես փոխվեմ, այնպես որ ես նրանց ասացի, որ չեմ փոխվի:
Կարծու՞մ եք, որ ես չպետք է մեղադրեմ Իբանեսին, Կարսդորպին, Մանչինիին կամ Սմոլինգին: Խաղից հետո խոսեցինք, վերլուծեցինք սխալներն ու աշխատեցինք խնդիրների շուրջ։ Ահա թե ինչպես եմ ես աշխատում։
Հիմա ինձ հարցեր տվեք «Սասուոլոյի» մասին, թե չէ ես կգնամ»,- ասել է Մոուրինյուն Football Italia-ին տված հարցազրույցում։
Կարդացեք նաև՝ Ռոմայի հինգ խաղացող ցանկանում է հեռանալ ակումբից այս ամառ
Ա Սերիայի առաջիկա խաղում «Սասուոլոն» սեփական հարկի տակ կընդունի «Ռոմային»․ հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Սասուոլոյի» հաղթանակը գնահատում է 3,45 գործակցով, ոչ-ոքին՝ 3,85, իսկ «Ռոմայի» հաղթանակը՝ 2,10։
























































