«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեի իրավիճակի մասին։
«Դեմբելեն «Բարսելոնայի» խաղացող է: Նա պետք է խաղա և օգնի թիմին: Սա փակված թեմա է: Ես ուզում էի Ուսմանին մի քանի րոպե տրամադրել «Աթլետիկոյի» դեմ խաղում, բայց հանգամանքները (Դանի Ալվեշի հեռացում) թույլ չտվեցին»,- «Էսպանյոլի» հետ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին։
Հիշեցնենք, որ Դեմբելեի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։
«Էսպանյոլ»-«Բարսելոնա» խաղը կկայանա այսօր՝ փետրվարի 13-ին: Հանդիպման մեկնարկը նախատեսված է 00:00-ին (Երևանի ժամանակով):
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Էսպանյոլի» հաղթանակը գնահատում է 4,90 գործակցով, ոչ-ոքին՝ 3,90, իսկ «Բարսելոնայի» հաղթանակը՝ 1,75։
























































