«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ խաղից առաջ կիսվել է խաղից իր սպասելիքներով։
«Չորրորդ տեղի համար պայքարում մեզ ուղիղ բախում է սպասվում։ Սա կարևոր, բայց ոչ որոշիչ հանդիպում է։ Լավ խաղ է լինելու։
«Ատալանտան» արժանի է պայքարելու լավագույն 4-ում տեղ զբաղեցնելու համար: Մեզ անհրաժեշտ կլինի հանդիպումը բարձր մակարդակով անցկացնել»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Ատալանտա»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ատալանտայի» հաղթանակը գնահատում է 2,95 գործակցով, ոչ-ոքին՝ 3,50, իսկ «Յուվենտուսի» հաղթանակը՝ 2,50։
























































