«Նապոլիի» 30-ամյա իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեն իր անունն է գրել ակումբի պատմության մեջ՝ աչքի ընկնելով Իտալիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Ինտերի» հետ խաղում (1:1):
Այս գոլը Ինսինյեի համար 116-րդն էր նեապոլիտանական ակումբում, ինչի շնորհիվ նա կարողացավ գերազանցել արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնայի նվաճումը, ով խփել է 115 գոլ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի ամառվանից Ինսինյեն կպաշտպանի MLS ակումբի՝ «Տորոնտոյի» գույները։ Նա հյուսիսամերիկյան ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։
«Նապոլիի» ռեկորդակիրը գոլերի քանակով Դրիս Մերտենսն է (144), որին հաջորդում է Մարեկ Համշիկը (121): Ինսինյեն այդ ցուցանիշով երրորդն է։
Ա Սերիայի հաջորդ տուրում «Կալյարին» սեփական հարկի տակ կընդունի «Նապոլիին»․ հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Կալյարիի» հաղթանակը գնահատում է 6,00 գործակցով, ոչ-ոքին՝ 4,35, իսկ «Նապոլիի» հաղթանակը՝ 1,50։
























































