Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը մոտ է խաղադաշտ վերադառնալուն։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Մելխոր Ռուիսը, Էդեն Ազարը Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում կայանալիք «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում կարող է դաշտ վերադառնալ։
Ազարը վերջին անգամ մասնակցել է հանդիպման 2 ամիս 10 օր առաջ։ Դա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի ՊՍԺ-ի դեմ խաղում էր (2-2):
Հիշեցնենք, որ այդ խաղում Էդեն Ազարը Տոմա Մենյեի հետ պայքարում վնասվածք էր ստացել ու փոխարինվել։