Ա Սերիայի 25-րդ տուրում «Նապոլին» ընդունել էր «Ինտերին» ու ձեռքից բաց թողեց հաղթանակը։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։
7-րդ րոպեին գլխավոր մրցավարը 11-մետրանոց նշանակեց միլանցիների դարպասին։ Գնդակին մոտեցավ Ինսինյեն ու այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ։
Երկրորդ կեսի մեկնարկից երկու րոպե անց Ջեկոն հավասարեցրեց հաշիվը՝ փրկելով իր թիմին պարտությունից․ գոլեր այս խաղում այլևս չարձանագրվեցին։
Այս տուրից հետո «Նապոլին» 53 միավորով երկրորդն է, իսկ «Ինտերը» 54 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։
























































