«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին աջակցել է հարձակվող Ուսման Դեմբելեին։
«Ուսմանը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է։ Նա դեռ կօգնի թիմին ու անպայման կխաղա։ Սա փակված թեմա է։ Կցանկանայի մի քանի րոպե ժամանակ հատկացնել Դեմբելեին «Ատլետիկոյի» դեմ խաղում, բայց չստացվեց այդպես վարվել»,- Չավիի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք՝ Դեմբելեի պայմանագրի ժամկետն ավարտվում է այս ամառ։ Հունվարին կատալոնացիներն ուզում էին վաճառել նրան, բայց գնորդ չհայտնվեց։ Իսկ խաղացողը մերժել է «Բարսելոնայի»՝ պայմանագրի երկարաձգման մի քանի առաջարկ։
























































