Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը պատմել է «արքայական» ակումբ տեղափոխության, գործակալի հետ ունեցած խոսակցության ու նոր ակումբում ադապտացիայի մասին։
«Իմ գործակալը զանգեց ինձ ու ասաց, որ զանգել են «Ռեալից» ու հավանել են ինձ։ Ես ասացի․ «խնդրում եմ, մի ծաղրիր ինձ»։
Նա ասաց, որ ամեն ինչ ճիշտ է։ Կա առաջարկ, և ես պետք է մտածեմ այդ մասին։ Բնականաբար, ես ասացի․ «այո՛»։ Չեմ կարծում, թե սխալվել եմ, քանի որ աշխարհի լավագույն թիմից առաջարկը կարող է մեկ անգամ գալ։
Այստեղ ինձ դուր է գալիս այն փաստը, որ դու ստիպված չես շատ վաղ արթնանալ մարզման համար։ Ես շատ երկար ժամանակ տառապել եմ անքնությամբ, ու շուտ արթնանալը խնդիր է եղել ինձ համար»,-Յովիչի խոսքերն է մեջբերում Marca-ն։