Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ռոտերդամի մրցաշարում հետագա պայքարից։
2-րդ տուրում Խաչանովի մրցակիցը բրիտանացի Քեմերոն Նորին էր։ Հանդիպումը տևեց 1 ժամ 51 րոպե և ավարտվեց 4:6, 6:7 (5:7) հաշվով։
Քառորդ եզրափակչում Նորիի մրցակիցը կլինի Էնդի Մարեյ — Ֆելիքս Օժյե-Ալիասիմե զույգի հաղթողը։
🥎 ATP. Ռոտերդամ (Նիդեռլանդներ)․ Երկրորդ փուլ
Կարեն Խաչանով (Ռուսաստան) — Քեմերոն Նորի (Մեծ Բրիտանիա, 6) — 4:6, 6:7 (5:7)
























































