Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» իր պաշտոնական կայքում հայտարարել է 13 ֆուտբոլիստուհիների հետ պայմանագրեր կնքելու մասին։
Սանկտպետերբուրգյան կանանց թիմի ստեղծման մասին հայտարարվեց հունվարի 21-ին: Թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Օլգա Պորյադինան:
Ռուսաստանի առաջնության բարձրագույն խմբում այժմ մասնակցում է կանանց ութ թիմ: Նոր մրցաշարջանը կմեկնարկի այս տարվա ապրիլին: