«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Marca-ն՝ հղում անելով Daily Mirror-ին։
Աղբյուրը գրում է, որ ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանը մեծ հավանականությամբ կփոխարինի Մաուրիսիո Պոչետինոյին փարիզյան ակումբի ղեկին։ Զիդանի առաջին տրանսֆերներից մեկը կարող է լինել Ռոնալդուի տրանսֆերը, ում հետ նրանք նախկինում միասին աշխատել են Մադրիդի «Ռեալում»։
Պորտուգալացու գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։
Ռոնալդուն այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով ութ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: ՊՍԺ-ն 22 հանդիպումից հետո 53 միավորով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը: