Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է Եվրոպայի թոփ-5 լիգաների ակումբների վարկանիշային աղյուսակը, որոնք տրանսֆերային շուկայում վերջին 10 մրցաշրջանների ընթացքում ամենամեծ բացասական հաշվեկշիռն ունեն՝ 2012 թվականից սկսած:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում են երկու մանչեսթերյան ակումբներ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»:
«Մանչեսթեր Յունայթեդը» այս տարիների ընթացքում տրանսֆերների վրա ծախսել է 1,545 միլիարդ եվրո, իսկ խաղացողների վաճառքից վաստակել է 470 միլիոն, ինչը նրանց տալիս է վարկանիշի վատագույն մնացորդը՝ -1,075 միլիարդ, «Սիթին» ավելի շատ է ծախսել՝ 1,699 միլիարդ, բայց ավելի շատ է վաստակել վաճառքից՝ 715 միլիոն, այդպիսով նրանք վարկանիշում երկրորդն են՝ -984 միլիոն մնացորդով։
Լավագույն հնգյակում են հայտնվել նաև ՊՍԺ-ն (-941 մլն եվրո), «Բարսելոնան» (-650 մլն) և «Արսենալը» (-583 մլն):
Կարդացեք նաև՝ Տրանսֆերային շուկայում ամենամեծ դրական հաշվեկշիռ ունեցող թոփ-5 լիգաների ակումբները