Միլանի «Ինտերը» բանակցություններ է վարում թիմի դարպասապահ Սամիր Հանդանովիչի հետ՝ պայմանագրի երկարաձգման շուրջ: Կողմերը ցանկանում են համաձայնության գալ մինչև 2023 թվականը, իսկ անձամբ սլովենացի դարպասապահը պատրաստ է աշխատավարձի նվազեցման, որպեսզի մնա իտալական ակումբում: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում:
37-ամյա Հանդանովիչը թիմի ավագն է: Նա «Ինտերում» հանդես է եկել 2012 թվականի ամառվանից, ուր տեղափոխվել էր «Ուդինեզեից» 15 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահն Ա Սերիայի 23 հանդիպման է մասնակցել, որոնցում բաց է թողել 19 գնդակ և 10 անգամ դարպասն անառիկ է պահել:
Հանդանովիչի տրանսֆերը 2,5 մլն եվրո է գնահատվում:
























































