Ա Սերիայի 24-րդ տուրում «Միլանը» կամային հաղթանակի հասավ «Ինտերի» նկատմամբ:
38-րդ րոպեին Պերիշիչը բացեց հաշիվը: 75-րդ րոպեին Օլիվյե Ժիրուն հավասարեցրեց հաշիվը, իսկ 3 րոպե անց Ֆրանսիայի հավաքականի հարձակվողն առաջ մղեց իր թիմին:
Այս հաղթանակից հետո «Միլանը» միավորների քանակը հասցրեց 52-ի և մեկ միավոր է զիջում «Ինտերին»: «Ներաձուրիները» մեկ խաղ պակաս են անցկացրել: