Չարենցավանի «Վանը» նոր ֆուտբոլիստ ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Վան»-ը պայմանագիր է կնքել հարավաֆրիկացի 26-ամյա հարձակվող Ջեյսեն Քլիֆֆորդի հետ: Մինչև մեզ միանալը Քլիֆֆորդը խաղացել է լիտվական «Ստումբրաս», պարտուգալական «Կոնդեյշա» և հարավաֆրիկյան «Քեյփթաուն Օլլ Ստարս» ակումբներում:
Բարի գալուստ մեր ընտանիք, Ջեյսեն»,-ասված է հայտարարությունում: