«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը հիասթափված է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի՝ իր հանդեպ վերաբերմունքից։
Նախօրեին՝ Իսպանիայի Գավաթի «Աթլետիկի» դեմ խաղում (0-1) բելգիացին պահեստայինների նստարանին էր՝ չնայած վերջին ժամանակներս նա մարզումներին աշխատել է առանց սահմանափակումների։
31-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ Անչելոտին անարդար է վարվում իր հետ։ Բայց դրա հետ մեկտեղ նա հանդերձարանում դժգոհություն չի հայտնում, այլ ընդհակառակը՝ ընկերական մթնոլորտ է ստեղծում։