«Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Նիկոլա Բերտին խոսել է կայանալիք միլանյան դերբիի մասին։
«Կիսապաշտպանությունն այն տեղն է, որը կվճռի այս խաղի ելքը։ Կարծում եմ՝ «Միլանը» հաղթանակի շանս չունի։
Ինձագին վախենալու ոչինչ չունի։ Պիոլին կփորձի խեղդամահ անել Բրոզովիչին՝ նրան ընդառաջ ուղարկելով իր պիտբուլ Կեսյեին, բայց դա միայն տեղ կազատի Բարելլայի ու Չալհանօղլուի համար։
Անկեղծ ասած, չեմ հասկանում, թե Պիոլին ինչպես կարող է չեզոքացնել «Ինտերի» կիսապաշտպանությունը»,-Բերտիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։