«Լիվերպուլը» արձագանքել է Աֆրիկայի ազգերի գավաթի կիսաեզրափակչում Եգիպտոսի՝ Կամերունի դեմ տարած հաղթանակին։
Եզրափակչում Եգիպտոսը, որի կազմում հանդես է գալիս «կարմիրների» վինգեր Մոհամեդ Սալահը, հանդիպելու է Սադյո Մանեի Սենեգալին։
«Հպարտանում ենք ձեզնով»,- ասվում է «Լիվերպուլի» թվիթերյան էջում։
🇸🇳 Sadio vs. Mo in the #AFCON2021 final 🇪🇬
Proud of you both ❤️ pic.twitter.com/E2c8ZFwa9F
— Liverpool FC (@LFC) February 3, 2022
Աֆրիկայի Գավաթի եզրափակիչ Սենեգալ-Եգիպտոս հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ փետրվարի 6-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։