«Անդորրան», որը պատկանում է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին, էմբարգոյի (կալանք) է ենթարկվել պարտքերի պատճառով։ Ինչպես հայտնում է La Valira-ն, այս մասին այսօր տեղեկացվել է ակումբին։
«Անդորրան» 37587,45 եվրո է պարտք Viatges Espanya SL տուրիստական ընկերությանը։ Ակումբի ընդհանուր պարտքը գերազանցում է 200 հազար եվրոն, այնուամենայնիվ, նշվում է, որ այդ պարտքը կուտակվել է մինչ Պիկեի կողմից ակումբի վերահսկիչ փաթեթը ձեռք բերելը։
«Անդորրան» հնարավորություն ունի բողոքարկել էմբարգոն։
Այն բանից հետո, երբ Պիկեն ձեռք բերեց ակումբը, ակումբն արդեն փակել է երկու պարտք, որոնցից յուրաքանչյուրի չափը կազմում է 300 հազար եվրո։
























































