ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է կիսապաշտպան Ջեսի Լինգարդի տրանսֆերային պատմության շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Անգլիացին ուզում էր միանալ «Նյուքասլին» մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը, բայց «կարմիր սատանաները» չէին համաձայնել բաց թողնել նրան։
«Ջեսին ազատ օր էր խնդրել մինչև մյուս երկուշաբթի, որ մտքերն ի մի բերի։ Նա չգնաց Մեյսոն Գրինվուդի հետ կապված խնդրի պատճառով և այն պատճառով, որ ակումբը համաձայնության չէր եկել մյուս ակումբի հետ»,- Ռանգնիկի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Լինգարդը ՄՅՈՒ-ի կազմում մասնակցել է 14 խաղի, խփել 2 գոլ ու դարձել 1 փոխանցման հեղինակ։
























































