«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Պյեր-Էմերիկ Օբամեյանգի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է առաջնությունում և Եվրոպայի լիգայում հաղթելու ցանկության մասին։
«Մենք ցանկանում ենք հաղթել Լա Lիգան և Եվրոպա լիգան. եթե մենք դրան չհասնենք, ապա կգնահատենք իրավիճակը։
Ես շատ անգամ եմ տեսել Օբամեյանգի հորը Բարսելոնայում (նա գալիս էր «Կամպ Նոու»՝ կատալոնական թիմի խաղերը դիտելու համար)։
Իմ նախագահության առաջին ժամկետի ընթացքում ես նրան շփոթում էի Զեեդորֆի հետ»,- ասել է Լապորտան Օբամեյանգի շնորհանդեսի ժամանակ:
























































