«Բարսելոնան» չի հրաժարվում Ալվարո Մորատայի տրանսֆերը ձեռք բերելու մտքից։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, իսպանացին հակված է Կատալոնիա տեղափոխվելու մտքին և լիահույս է, որ գործարքը կկայանա առաջիկա ամռանը։
Հիշեցնենք, որ «կապտանռնագույնները» չկարողացան Մորատայի տրանսֆերն իրականացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ինչից հետո ձեռք բերեցին «Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին։
























































